Քութաիսիում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հեծանիվով երթևեկող երեխայի
Քութաիսիում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հեծանիվով երթևեկող երեխայի

Քութաիսիում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հեծանիվով երթևեկող երեխայի: Դեպքը տեղի է ունեցել Նիկեայի փողոցում:

Ավտոմեքենան տեղաշարժվում էր մեծ արագությամբ:

Դեպքի վայր է այցելել շտապ օգնության խումբը և տուժած 12-ամյա աղջկան տեղափոխել հիվանդանոց:

Դեպքի վայրում աշխատում են իրավապահներ:

Վարորդը դեպքի վայրից չի թաքնվել:

ՆԳՆ-ի փոխանցմամբ, հետաքննությունն ընթանում է ՔՕ-ի 276-րդ հոդվածով, որը նկատի ունի ավտոտանսպորտային միջոցի շահագործման կարգի խախտում, որին հետևել է առողջության վնասվածք: