Քութաիսիի սակրեբուլոն աջակցել է 2018 թվականի բյուջեի նախագիծը
Քութաիսիի սակրեբուլոն աջակցել է 2018 թվականի բյուջեի նախագիծը

Քութաիսիի սակրեբուլոյի մեծամասնությունն աջակցել է 2018 թվականի բյուջեի նախագիծը:

Ընթացիկ տարվա բյուջեն կազմել է 54 միլիոն լարի: Բյուջեի շրջանային ֆոնդից կավելանա 8 միլիոն և կդառնա 62 000 000 լարի:

Սակրեբուլոյի նախագահ Նիկա Լատարիայի հայտարարությամբ, քաղաքի բյուջեն հավասակաշռության է բերված և միտված բնակչության և քաղաքի շահերին:

Քվեարկությանը չեն մասնակցել «Եվրոպական Վրաստան»-ի անդամները: Նրանց խոսքով, հապճեպ ընդունված բյուջեի հաստատման պատասխանատվությունը չեն ստանձնում:

Սակրեբուլոյի նիստը ի նշան բողոքի լքել են «Ազգային շարժում» կուսակցության անդամները: