Քութաիսիի օդանավակայանում հուլիսին ուղևորահոսքն ավելացել է 14 տոկոսով
Քութաիսիի օդանավակայանում հուլիսին ուղևորահոսքն ավելացել է 14 տոկոսով

Քութաիսիի միջազգային օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 14 տոկոս աճ: 2019 հուլիսին նշվա օդանավակայանի ծառայությունից օգտվել է 85 738 ուղևոր, իսկ 2018 թվականի հուլիսին այդ ցուցանիշը կազմում էր 75 372 ուղևոր:

«Քութաիսիի օդանավակայանի ուղևորահոսքի վիճակագրության վրա մեծ ազդեցություն չի գործել Ռուսաստանի հետ ուղիղ ավիաչվերթների դադարեցումը, քանի որ նշված օդանավակայանից Ռուսաստանի ուղղությամբ իրականացվում էր ընդամենը երկու չվերթ»,- ասվում է Օդանավակայանների միության տեղեկությունում: