Քութաիսիի օդանավակայանից չվերթի հետաձգումը կապված է ինքնաթիռի կայծակահար լինելու հետ
Քութաիսիի օդանավակայանից չվերթի հետաձգումը կապված է ինքնաթիռի կայծակահար լինելու հետ

Քութաիսիի Դավիթ Աղմաշենեբելու միջազգային օդանավակայանում ուղևորները մինչ այժմ սպասում են իրենց չվերթին: Ավիաչվերթը Լարնակայի ուղղությամբ պետք է իրականցվեր 12:45-ին, սակայն օդանավակայանի վարչության մեկնաբանմամբ, այն կիրականացվի չորս ժամ ուշացումով:

Քութաիսիի օդանավակայանը տարածել է հատուկ հայտարարություն.

«Wizz Air ավիաընկերությունը W66401 Քութաիսի-Կավալա չվերթը, Կավալայի միջազգային օդանավակայանին մոտենալիս, օդանավին կայծակ է խել, որի պատճառով այն ուղղությունը փոխել է դեպի Սոֆիայի միջազգային օդանավակայան:

Ուշացումով կկատարվեն այսօր, դեկտեմբերի 31-ին, նախատեսված չվերթները. W66403 (Քութաիսի-Լարնակա) նախատեսված թռիչքը 12:45, W66409 (Քութաիսի-Մեմինգեն) նախատեսված թռիչքը՝ 18:25:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 0431 23 70 00; 0431 23 70 01 հեռախոսահամարին»,- նշված է հայտարարությունում: