Քութաիսիի օդանավակայանը ընդունել է Ռիգա-Քութաիսի առաջին չվերթի ուղևորներին
Քութաիսիի օդանավակայանը ընդունել է Ռիգա-Քութաիսի առաջին չվերթի ուղևորներին

Քութաիսիի Դավիթ Աղմաշեբեբելիի անվան օդանավակայանում, հունգարականցածրաբյուջե Wizz air ավիաընկերությունը, 10:10-ին կատարել է Ռիգա-Քութաիսի առաջին չվերթը:

170 ուղևորների մեծամասնությունը լատվիացիներ էին: Առաջին ուղևորները օդանավակայանում, որպես նվերներ ստացել են վրացական գինի:

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության, «Վրաստանի օդանավակայանների միություն» ընկերության տնօրեն Քեթի  Ալեքսիձեի հայտարարությամբ, Wizz air ավիաընկերության հետ բանակցությունները շարունակվում են նոր ուղիներ ավելացնելու կապակցությամբ:

Նշվում է, որ մարտի 31-ին առաջին չվերթն է իրականացվելու նաև Վրոցլավից, իսկ մայիսի 17-ից՝ Աթենք, Փարիզ, Հռոմ, Բարսելոնա և Պրագա: