Քութաիսիի միջազգային օդանավակայանից թռիչքները իրականացվելու են 12 նոր եվրոպական ուղղություններով
Քութաիսիի միջազգային օդանավակայանից թռիչքները իրականացվելու են 12 նոր եվրոպական ուղղություններով

Քութաիսիի միջազգային օդանավակայանից թռիչքները իրականացվելու են 12 նոր եվրոպական ուղղություններով: Դրանք են՝ Ֆրանկֆուրտը, Համբուրգը, Բադեն-Բադենը, Վենետիկը, Նեապոլը, Նիցան, Պիզան, Ստոկհոլմը, Նյուրնբերգը, Պոզնանը, Հերակլիոնին և Տուրկուն:

Քութաիսիի Դավիթ Աղմաշենեբելիի միջազգային օդանավակայանում «Վիզ Էիր» (Wizz Air) ավիաընկերությունը ավելացրել է AIRBUS A 320 մակնիշի ժամանակակից օդանավեր: Օդանավերը 2019 թվականի վերջից թռիչքներ է կատարելու 7 ուղղությամբ   ՝Պոզնան, Համբուրգ, Նեապոլ, Վենետիկ, Պիզա, Ֆրանկֆուրտ և Բադեն-Բադեն: Իսկ 2020 թվականից թռիչքները կատարվելու են ՝ Ստոկհոլմ, Նյուրնբերգ, Տուրկու, Նիցա և Հերակլիոն:

Մինչ այս, Վրաստանից Ֆինլանդիա և Շվեդիա ուղիղ թռիչքներ չեն կատարվել:

Համապատասխանաբար համաձայնագիրը ստորագրել են էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության «Վրաստանի օդանավակայանների միավորման» տնօրեն, Գիորգի Չոգովաձեն և հունգարական «Վիզ Էիր» (Wizz Air) ընկերություն լոգիստիկայի տնօրեն, Անդրաշ Սեբոկը:

«Վրաստանի օդանավակայանների միավորման» լրատվությամբ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության և «Վիզ Աիրի» (Wizz Air) միջև մի քանի ամիս տևած բանակցությունների և մի քանի տարի հաջող համագործակցության արդյունքում, ընկերությունը ավելացրել է ևս մի քանի օդանավ: 2020 թվականից թռիչքները իրականացվելու են 19 երկրի 39 քաղաքներ: