Քութաիսիի միջազգային օդանավակայանը ուղևորների հոսքի աճով Եվրոպայում զբաղեցրել է առաջին տեղը
Քութաիսիի միջազգային օդանավակայանը ուղևորների հոսքի աճով Եվրոպայում զբաղեցրել է առաջին տեղը

Քութաիսիի միջազգային օդանավակայանը ուղևորների հոսքի աճով Եվրոպայում զբաղեցրել է առաջին տեղը:

Եվրոպայի օդանավակայանների միջազգային խորհրդի (ACI Europe) տվյալներով, 2018 թվականին Քութաիսին նախորդ տարվա հետ համեմատ սպասարկել է 52,5 տոկոսով ավել ուղևորի: Սա լավագույն ցուցանիշն է այն եվրոպական օդանավակայանների միջև, որոնց ուղևորների քանակը 5 միլիոնից ցածր է:

Քութաիսին առաջատարն է նաև 2018 թվականի դեկտեմբերի տվյալներով: 2017 թվականի դեկտեմբերի հետ համեմատ, ուղևորների հոսքի աճը կազմել է 127 տոկոս:

Դեկտեմբերի տվյալներում հայտնվել է նաև Բաթումիի միջազգային օդանավակայանը, որտեղ աճը կազմել է 66 տոկոս: Այս ցուցանիշով Բաթումին եվրոպայում հինգերրորդ տեղում է:

Եվրոպայի օդանավակայանների միջազգային խորհրդի հայտարարության մեջ ասված է, որ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում աճը կազմել է 20,4 տոկոս: