Քութաիսիի միջազգային համալսարանը Վրաստանի կողմից Աբխազիայի և Ցխինվալի երիտասարդների համար մեկնված ձեռք է. Սալոմե Զուրաբիշվիլի
Քութաիսիի միջազգային համալսարանը Վրաստանի կողմից Աբխազիայի և Ցխինվալի երիտասարդների համար մեկնված ձեռք է. Սալոմե Զուրաբիշվիլի

Քութաիսիի միջազգային համալսարանը Վրաստանի կողմից Աբխազիայի և Ցխինվալի երիտասարդների համար մեկնված ձեռք է,- այս մասին Քութաիսիի միջազգային համալսարանի բացման ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Նրա խոսքով, այս համալսարանի բացմամբ, Աբխազիայում և Ցխինվալում բնակվող երիտասարդներին հնարավորություն է տրվում՝ կերտեն իրենց ապագան և իրենց զգալ ժամանակակից աշխարհի քաղաքացիներ:

«Այսօր Քութաիսին նոր առաքելություն ունի՝ երկրում, տարածաշրջանում և աշխարհում: Քութաիսիի միջազգային համալսարանը Վրաստանի կողմից Աբխազիայի և Ցխինվալի երիտասարդների համար մեկնված ձեռք է: Նրանց հնարավորություն է տրվում՝ կերտել իրենց ապագան և իրենց զգալ ժամանակակից աշխարհի քաղաքացիներ: Ես նաև հավատում եմ, որ այս համալսարանը կլինի վայր, որտեղ ադրբեջանցի և հայ ուսանողները կսովորեն միասին և այս երկու մեզ համար հարազատ ազգերի միջև կլինի հաշտեցման նախապայմանը, քանի որ բարի հարևանութունը մեր երկրների, Կովկասի ժողովուրդների ճակատագիրն է և դրա առջև ոչ մեկ չի կանգնի:

Քութաիսին իր հասարակությամբ, անցյալով, քաղաքային մշակույթով, բացությամբ, ջերմությամբ և յուրօրինակ հումորով կլինի այն վայրը, որտեղ կսկսվի նոր, խաղաղ Կովկասի պատմությունը: Այսօր այստեղ ծնվում է խաղաղ, կրթված և մշակութային Վրաստանը և Կովկասը, որն ունակ է իր տեղը հաստատել գլոբալ աշխարհում»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին: