Քութաիսիի լաբորատորիայում հետազոտած 200 կենսաբանական նմուշի պատասխանները բացասական են
Քութաիսիի լաբորատորիայում հետազոտած 200 կենսաբանական նմուշի պատասխանները բացասական են

Վերջին 24 ժամվա ընթացքում, Քութաիսիի լաբորատորիայում մասնագետները հետազոտել են 200 կենսաբանական նմուշ, որտեղից ոչ մեկի մոտ »կովիդ 19» չի հաստատվել,- այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել է, հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Իմերեթիի վարչության պետ, Գոչա Գիորգիձեն:

Գիորգիձեի փոխանցմամբ, հետազոտվել է բեռնատար ավտոմեքենաների վարորդները, Իմերեթիի շրջանի բուժհաստատությունների պացիենտները և պլանային ստուգում է անցել նաև բուժանձնակազմը և ոչ մեկի դեպքում կորոնավիրուսի չի ախտորոշվել: