Քութաիսիի կլինիկայից անհետացած տղամարդուն գտել են մահացած
Քութաիսիի կլինիկայից անհետացած տղամարդուն գտել են մահացած

Քութաիսիի կլինիկայից անհետացած տղամարդուն գտել են մահացած: Ինչպես հայտարարել են ներքին գործերի նախարարությունում, պացիենտի դին իրավապահները հայտնաբերել են կլինիկայի հարակից անտառում:

Դիակը տեղափոխվել է դիահերձարան: Նոյեմբերի 27-ին 76-ամյա տղամարդը անհետացել է ​​բժշկական կենտրոնից: Նա կլինիկայից դուրս է եկել հետևի դռնով:

Կլինիկայում հայտարարում են, որ տղամարդը կլինիկայից դուրս էր գրվելու նոյեմբերի 28-ին, սակայն գիշերը դիմել էր փախուստի: Հետաքննությունը ընթանում է քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի հատկանիշներով: