Քութաիսիի «Բոմոնդի» կլինիկայում բուժում է ստանում 14 հղի կին
Քութաիսիի «Բոմոնդի» կլինիկայում բուժում է ստանում 14 հղի կին

Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 4 կորոնավարակակիր, ապաքինվել է 21 պացիենտ:

Կլինիկայի բժշկական տնօրեն Նոդար Մաղլափերիձեի փոխանցմամբ, այս պահի դրությամբ Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստանում 47 կորոնավարակակիր, նրանցից 9-ի վիճակը ծանր է, երկուսինը՝ ծայրահեղ ծանր:

Քութաիսիի «Բոմոնդի» կլինիկայից այսօր դուրս է գրվել 8 ապաքինված պացիենտ, այդ թվում երեքն անչափահաս է:

Բացի այդ, կլինիկայում ընդունել են 7 նոր կորոնավարակակիր:

«Բոմոնդի» կլինիկայում գտնվող 97 վարակակիրներից 14-ը հղի է, 10-ը՝ երեխա: