«Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» և «ժողովրդական պաշտպանության միության» ահաբեկիչները 20 անգամ խախտել են պայմանագիրը. Թուրքիայի պաշտպանության նախարարություն
«Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» և «ժողովրդական պաշտպանության միության» ահաբեկիչները 20 անգամ խախտել են պայմանագիրը. Թուրքիայի պաշտպանության նախարարություն

«Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» և «ժողովրդական պաշտպանության միության» ահաբեկիչները 20 անգամ խախտել են անվտանգության գոտու պայմանագիրը,- այս մասին  հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունում:

Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության, Թել-Աբադի շրջանում քրդական միավորումները հարձակվել են թուրքական պարեկային խմբի վրա և սպանել Թուրքիայի բանակի մեկ զինվորականի:

Անկարայում ասում են, որ եթե քրդական ռազմական խմբերը մինչև հոկտեմբերի 22-ը չհեռանան 30 կիլոմետրանոց գոտուց, Թուրքիան կվերսկսի ռազմական գործողությունները: