Քուռ գետի աջ ափից Թամար Մեփեի պողոտայի ուղղությամբ առկա պանդուսը կփակվի
Քուռ գետի աջ ափից Թամար Մեփեի պողոտայի ուղղությամբ առկա պանդուսը կփակվի

Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտմենտի տեղեկությամբ, Թբիլիսիի քաղաքապետարանն ընթացիկ շաբաթ սկսում է Քուռ գետի աջ ափից Թամար Մեփեի պողոտայի (Հերոսների հրապարակ) ուղղությամբ առկա պանդուսի վերանորոգումը: Վերանորոգման աշխատանքները մեկնարկելու են այսօր, 11:00-ից և շարունակվելու՝ 200 օր:

Նշվածի առնչությամբ ժամանակավոր փոխվելու է ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժման երթուղիները, մասնավորապես.

  • Քուռ գետի աջ ափից Թամար Մեփեի պողոտայի (Հերոսների հրապարակի) ուղղությամբ առկա պանդուսի վրա ավտոճանապարհային երթևեկությունը երկկողմանը փակվելու է
  • Աջ ափին, Վախուշտիի կամրջից իջնող պանդուսից Թամար Մեփեի կամրջի ուղղությամբ ճանապարհի երթևեկելի մասի մեկ գոտում սահմանափակվելու է ավտոմեքենաների տեղաշարժը
  • Կայարանի հրապարակից Թամար Մեփեի կամուրջն անցնելով դեպի աջ ափ երթևեկությունն իրականացվելու է Հերոսների հրապարակով, «Լագունա վերեի» ուղղությամբ:

Վերանորոգման աշխատանքների ժամանակ ճանապարհի նշված հատվածներում ավտոտրանսպորտի երթևեկությունը կարգավորելու են պարեկային ոստիկանության աշխատակիցները: