«Քրքում» համեմունքը, որը պարունակում էր առողջության համար վտանգավոր նյութ, վաճառվում էր «Նավթլուղի» շուկայում
«Քրքում» համեմունքը, որը պարունակում էր առողջության  համար վտանգավոր նյութ, վաճառվում էր «Նավթլուղի» շուկայում

«Քրքում» համեմունքը, որը պարունակում էր առողջության  համար վտանգավոր «Սուդան 1» նյութ, վաճառվում էր «Նավթլուղի» շուկայում: Ապրանքը արդեն հանել են իրացումից:

Գործով պատասխանատվության ենթարկված կնոջ փաստաբան Կախա Մաղրաձեն հայտարարում է, որ իր պաշտպանյալը շուկայում առևտրով էր զբաղվում 20-30 տարի: Բացի այդ, փաստաբանի խոսքով, կնոջ համար հայտնի չէր, որ իր կողմից կիրառված ներկը առողջության համար վտանգավոր էր:

Մաղրաձեն ասում է, որ պատասխանատվության ենթարկված կինը համագործակցում է հետաքննության հետ և պատրաստ է կատարել բոլոր հանձնարարականները:

Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Թբիլիսիում գտնվող արհեստանոցներից մեկում պատրաստում էր տարբեր անվանումների համեմունքներ, որի համար օգտագործում էր բույսեր և ներկեր, այդ թվում՝ սննդի համար չնախատեսված «Սուդան 1» ազո-ներկ, որը վտանգավոր է մարդու առողջության համար:

Գործի շուրջ ընթանում է հետաքննություն՝ Վրաստանի ՔՕ-ի 198-րդ հոդվածի առաջին մասով, որը նկատի ունի 3-ից 5 տարվա ազատազրկում: