Քրիստիան Դանիելսոնը հանդիպում է Սալոմե Զուրաբիշվիլիի հետ
Քրիստիան Դանիելսոնը հանդիպում է Սալոմե Զուրաբիշվիլիի հետ

Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ, Քրիստիան Դանիելսոնը այս րոպեներին հանդիպում է Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Հանդիպումն անց է կացվում Օրբելիանիների պալատում:

Ավելի վաղ Դանիելսոնը հանդիպել էր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Օրվա երկրորդ կեսին նա հանդիպումներ կունենա իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Քրիստիան Դանիելսոնը Վրաստան է վերադարձել մարտի 27-ին: Դանիելսոնը երեկ հանդիպումներ է ունեցել Վրաստանում Եվրամիության ու ԱՄՆ-ի դեսպանների, ինչպես նաև ոչկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: