Քրիստիան Դանիելսոնը հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ
Քրիստիան Դանիելսոնը հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ:

Դանիելսոնը առանց մեկնաբանության հեռացավ Օրբելիանիների պալատից:

Եվրոպական խորհրդի նախագահի Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը Վրաստան էր ժամանել մարտի 12-ին: Դանիելսոնը հանդիպումներ է ունեցել ինչպես ընդդիմության, այնպես էլ կառավարության ներկայացուցիչների հետ: Դանիելսոնը պետք է այսօր լքեր Վրաստանը, բայց ասաց, որ կմնա Թբիլիսիում և կշարունակի բանակցային գործընթացը:

Այսօր առավոտյան նա հանդիպում է անցկացրել ընդդիմության ներկայացուցիչների հետ: Ինչպես նշել է Դանիելսոնը, հանդիպումները կշարունակվեն նաև օրվա ընթացքում: