Քրեակատարողական ծառայությունում նշում են, որ Միխեիլ Սաակաշվիլիի վիճակը կայուն է
Քրեակատարողական ծառայությունում նշում են, որ Միխեիլ Սաակաշվիլիի վիճակը կայուն է

Հատուկ քրեակատարողական ծառայությունը նշում է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վիճակը կայուն է։

Նրանց խոսքով՝ շուտով լրատվամիջոցների համար մեկնաբանություն կանի ռեանիմատոլոգը։

«Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը կայուն է։ Շուտով ռեանիմատոլոգը մեկնաբանություն կտա լրատվամիջոցների համար»,- ասացին Հատուկ քրեակատարողական ծառայությունից։

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Բեքա Բասիլաիան ասում է, որ Միխեիլ Սաակաշվիլին փաստաբանների հետ հանդիպելուց հետո ընկել է։ Ինչպես նշել է Բեքա Բասիլաիան, ընկնելուց հետո Միխեիլ Սաակաշվիլիին պատգարակի վրա են պառկեցրել ու տարել։