Քրեակատարողական ծառայությունում հաստատում են, որ Միխեիլ Սաակաշվիլին կմասնակցի այսօրվա դատավարությանը
Քրեակատարողական ծառայությունում հաստատում են, որ Միխեիլ Սաակաշվիլին կմասնակցի այսօրվա դատավարությանը

Հատուկ քրեակատարողական ծառայությունում հաստատում են, որ Միխեիլ Սաակաշվիլին կմասնակցի այսօրվա դատավարությանը:

Դատական նիստը Թբիլիսիի քաղաքային դատարանում կսկսվի ժամը 11:00-ին։ Առկա տեղեկությունների համաձայն՝ Վրաստանի նախկին նախագահին արդեն տեղափոխել են դատարանի շենք։

Դատարանի շենքի մոտ հավաքվում են նաև Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները։ Տեղում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։

Միխեիլ Սաակաշվիլիի դատավարությունը այսօր տեղի կունենա նոյեմբերի 7-ի գործի դրվագով։ Գործը քննվում է երեք դատավորից կազմված կոլեգիայի կողմից: