Կհրապարակեմ նամակը սակայն ոչ այն բանի համար, որ գոլորշին դուրս գա և այս հարցը ավարտվի. Մամուկա Խազարաձե
Կհրապարակեմ նամակը սակայն ոչ այն բանի համար, որ գոլորշին դուրս գա և այս հարցը ավարտվի. Մամուկա Խազարաձե

«ԹիԲիՍի բանկի» հիմնադիր Մամուկա Խազարաձեն ասում է, որ կհրապարակի ներքին գործերի նախարար, Գիորգի Գախարիայի նամակը:

Նամակի բովանդակության, ձևերի և ժամանակի մասին, Խազարաձեին ֆինանսա-բյուջետային կոմիտեի նիստին հարցրել է «վրացական երազանք» խմբակցության ղեկավար, Մամուկա Մդինարաձեն:

Խազարաձեի խոսքերով, նա կհրապարակի նամաը, երբ կլինի դրա վրա արձագանքի և հետաքննության հնարավորություն:

«Շատ քիչ հույս ունեմ, որ ընդհանրապես այս երկրում մի բան կպարզվի, ուղիղ ասում եմ ձեզ: Ես խոստանում եմ, որ կհրապարակեմ նամակը, սակայն դա կանեմ այն բանից հետո, ինչ կստեղծվի որևէ հետաքննչական մարմին, որը կունենա այս փաստի նկատմամբ արձագանքի և հետաքննության հնարավորություն: Մեկ անգամ ևս ասում եմ, որ կհրապարակեմ նամակը, սակայն ոչ այս ձևով, ոչ լրագրողների մոտ և ոչ այն բանի համար, որ գոլորշին դուրս գա և այս հարցը ավարտվի»,-հայտարարել է Մամուկա Խազարաձեն:

«ԹիԲիՍի բանկի» հիմնադիրը ֆինանսա-բյուջետային կոմիտեի նիստին հայտարարել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ, բարձրպաշտոնյաներից մեկից ստացել էր նամակ, որտեղ խոսքը վերաբերում էր իր բարոյական կերպարի քայքայմանը: Այս հարցը մեկնաբանելիս պատգամավոր Իրմա Նադիրաշվիլիի հարցին պատասխանելու ժամանակ, Խազարաձեն հայտարարել է, որ սպառնալիքի նամակը ստացել է Գիորգի Գախարիայից: