Քոնդոլիզա Ռայս. ՆԱՏՕ-ն պետք է իր շարքերը ընդունի Վրաստանին և Ուկրաինային
Քոնդոլիզա Ռայս. ՆԱՏՕ-ն պետք է իր շարքերը ընդունի Վրաստանին և Ուկրաինային

Վրաստանն ու Ուկրաինան պետք է դառնան ՆԱՏՕ-ի անդամներ, – ասել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը՝ Կիևում անվտանգության հարցերով ֆորումի ժամանակ:

Տեղեկատվությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները:

«Ամեն ինչ ուժի մեջ է մնում նրանց համար, ովքեր մասնակցել են Բուխարեստի գագաթնաժողովին: ՆԱՏՕ-ն, որպես ժողովրդավարական պետությունների հավաքական անվտանգության գլխավոր կազմակերպություն, պետք է Վրաստանը և Ուկրաինան ընդունի իր շարքերը և աջակցի Վրաստանի և Ուկրաինայի գործողությունների ծրագրին», – ասաց Ռայսը:

Հիշեցնենք, որ 2008 թվականին ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովի ժամանակ Քոնդոլիզա Ռայսը զբաղեցնում էր ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը:

Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը հայտարարության մեջ նշել է, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում երկու երկրների համար:

«ՆԱՏՕ-ի դուռը բաց է մնում: Դաշնակիցները հավատարիմ են մնում Բուխարեստի գագաթնաժողովի որոշմանը՝ Ուկրաինան և Վրաստանը պետք է անդամակցեն ՆԱՏՕ-ին: Ես ակնկալում եմ, որ դաշինքի առաջնորդները այդ մասին հստակ կհայտարարեն հաջորդ շաբաթ կայանալիք գագաթնաժողովում», – ասաց Ջեյմս Ափաթուրայը:

Թողնել մեկնաբանություն