Քոբուլեթիում հեղեղվել են բնակելի տների բակերը և առաջին հարկերը (վիդեո)

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկությամբ, առատ տեղումների հետևանքով Քոբուլեթիում հեղեղվել են բնակելի տների բակերը և առաջին հարկերը:

«Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում գրանցվել է 30 հաղորդագրություն:

Այս րոպեներին, հրշեջ-փրկարարները ջուրը պոմպերով հանում են Աղմաշենեբելու, Սոխումիի և Թխիլայիշվիլու փողոցներում»,- հայտարարում են գերատեսչությունում: