Քոբուլեթիում հաշվում են բնական աղետի պատճառած վնասները
Քոբուլեթիում հաշվում են բնական աղետի պատճառած վնասները

Քոբուլեթիում հաշվում են բնական աղետի պատճառած վնասները: Ուշ գիշեր տեղատարափ անձրեւների հետեւանքով Աճղվա գետը վարարել է: Գետի հունից դուրս եկած ջուրը հեղեղել է հարակից տարածքները: Հատկապես տուժել են կենտրոնական շուկայում տեղակայված խանութների սեփականատերերը:

«Ջուրը հասել է կես մետրի: Ամբողջ գիշեր աշխատում էինք, եւ փրկարարները, եւ քաղաքապետարանը տեղում էին, բայց վնասից փրկվել չկարողացանք: Մինչև 30 խանութ հեղեղվել է, հատկապես տուժել է վեցը», – ասում է առևտրականներից մեկը:

Երեկ հեղեղվել են ավտոկայանի հարակից տարածքը, ինչպես նաեւ մոտակա մի քանի փողոցներ եւ Գիլաուրիի բնակավայրը:

Մի քանի գյուղերում սողանքային գործընթացներ են զարգացել: Խուցուբանիում ջրի հոսքը տարել է ճանապարհի վրա գտնվող ժամանակավոր կամուրջը: Երկու ընտանիք տարհանվել է սողանքավտանգ տարածքից:

Քոբուլեթիի քաղաքապետարանից հայտնում են, որ առավոտյան վերսկսվել են լուծարման աշխատանքները, հաշվարկվում է վնասը, իսկ տուժածներին հնարավորինս օգնություն կտրամադրվի: