Քոբուլեթիի մունիցիպալիտետի՝ Գվարա, Մուխաեստատե, Լեղվա և Ծղավրուկան վարչական միավորներում հաստատվել են խիստ կարանտինային սահմանափակումներ
Քոբուլեթիի մունիցիպալիտետի՝ Գվարա, Մուխաեստատե, Լեղվա և Ծղավրուկան վարչական միավորներում հաստատվել են խիստ կարանտինային սահմանափակումներ

Կառավարության որոշմամբ, Քոբուլեթիի մունիցիպալիտետի՝ Գվարա, Մուխաեստատե, Լեղվա և Ծղավրուկան վարչական միավորներում հաստատվել են խիստ կարանտինային սահմանափակումներ: Այս մասին Վրաստանի վարչապետի մամուլի խոսնակ Իրակլի Չիքովանին, հայտարարել է կառավարության գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ: Չիքովանիի խոսքով, այդ վարչական միավորներում արգելվել է մուտքն ու ելքը:

«Այսօրվա դրությամբ, Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 252 հաստատված դեպք: Բացի այդ, մի շարք դեպք գրանցվել է Աջարիայի ինքնավար հանրապետությունում: Փորձաքննության արդյունքում պարզվել է,  որ այս դեպքում կա շփումների բավականին լայն շրջանակ, և հետևաբար, մենք ստիպված ենք դիմել հատուկ միջոցների:

Քոբուլեթիի մունիցիպալիտետի՝ Գվարա, Մուխաեստատե, Լեղվա և Ծղավրուկան վարչական միավորներում հաստատվել են խիստ կարանտինային սահմանափակումներ:

Բացի այն սահմանափակումներից, որոնք հաստատված են արտակարգ դրությամբ, այդ վարչական միավորումներ արգելվում է մուտքն ու ելքը: Տեղում ռեժիմի կատարումն ապահովելու են ներքին գործերի նախարարությունն ու պաշտպանական ուժերը»,- ասել է Չիքովանին:

Նշենք, որ խիստ կարանտինային ռեժիմ է գործում նաև ՝ Լենտեխիում, Բոլնիսիում և Մառնեուլիում:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է 252 մարդ, որից 63-ն արդեն բուժվել են: Միևնույն ժամանակ, Վրաստանի երեք քաղաքացի արտասահմանից բուժման համար տեղափոխվել  է Վրաստան: Կորոնավիրուսից մահացել է երեք մարդ:

4 929 քաղաքացի գտնվում է կարանտինային ռեժիմում, իսկ 405-ը հիվանդանոցում հսկողության ներքո:

Վարակման առաջին դեպքը երկրում հաստատվել էր փետրվարի 26-ին: Մարտի 21-ին Վրաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, իսկ մարտի 31-ից որոշ շրջաններում համընդհանուր կարանտին: