Քոբուլեթիի մունիցիպալիտետի՝ Գվարա, Մուխաեստատե, Լեղվա և Ծղավրուկա գյուղերի բնակիչները տանից կարող են դուրս գալ միայն առանձնահատուկ անհրաժեշտության դեպքում
Քոբուլեթիի մունիցիպալիտետի՝ Գվարա, Մուխաեստատե, Լեղվա և Ծղավրուկա գյուղերի բնակիչները տանից կարող են դուրս գալ միայն առանձնահատուկ անհրաժեշտության դեպքում

Քոբուլեթիի մունիցիպալիտետի՝ Գվարա, Մուխաեստատե, Լեղվա և Ծղավրուկա գյուղերի բնակիչները տանից կարող են դուրս գալ միայն այն դեպքում, եթե նրանք գնելու են սնունդ կամ դեղորայք, կամ այցելելու են բժշկական հաստատություն,- այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետի խորհրդական, Իրակլի Չիքովանին:

Նրա խոսքով, այդ գյուղերի բնակիչները հնարավորություն կունենան իրականացնել գյուղատնտեսական աշխատանքներ, եթե հետևեն այն արձանագրությանը, որոնք մշակվել են հատուկ այդպիսի դեպքերի համար:

Բացի այդ, Չիքովանիի լրատվությամբ, մունիցիպալիտետի հետ համագործակցությունն ու համակարգումը ապահովելու են հատուկ գործողությունների շտաբը, տեղական ինքնակառավարման մարմինը, Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարության նախագահ Թոռնիկե Ռիժվաձեն և վարչապետի տարածաշրջանային հարցերով խորհրդական՝ Սոզար Սուբարին: