Քննությունների ազգային կենտրոնը կոչ է անում դիմորդներին ժամանակին անցնել գրանցումը
Քննությունների ազգային կենտրոնը կոչ է անում դիմորդներին ժամանակին անցնել գրանցումը

Քննությունների ազգային կենտրոնը կոչ է անում դիմորդներին ժամանակին անցնել գրանցումը:

Ինչպես հայտարարել է, քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Սոփո Գորգոձեն, այս փուլում գրանցվել է մոտ 19 հազար դիմորդ:

«Ցանկանում ենք կոչ անել դիմորդներին գրանցվեն մինչև ապրիլի 3-ը: Քանզի ունենք վիճակագրություն, որ գրանցում են անցնում վերջին օրերին: Այսրվա դրությամբ գրանցվել է մոտ 19 հազար դիմորդ և այս թիվը գնալով աճում է»,-հայտարարել է Գորգոձեն:

Նրա խոսքերով քննությունների ազգային կենտրոնը այս պահին չի ծրագրում երկարացնել գրանցման ժամկետը, այլ որոշումների մասին հասարակությունը կտեղեկանա:

2019 թվականի քննությունների համար գրանցումը սկսվել է մարտի 12-ին: Գործընթացը այս տարի նույնպես տեղի է ունենալու մի քանի փուլով: