Քննարկվում է Չինաստանի ևս մի քանի քաղաքներից ավիաչվերթների հետաձգման հարցը
Քննարկվում է Չինաստանի ևս մի քանի քաղաքներից ավիաչվերթների հետաձգման հարցը

Այս փուլում հետաձգվել են Չինաստանից ուղիղ թռիչքները,- այս մասին հայտարարել է Վրաստանի բռնազավթված տարածքներից տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության  նախարար Էկատերինե Տիկարաձեն: Նրա խոսքով, տեղի է ունենալու հավելյալ հանդիպում, որտեղ կընդունվի որոշում հետաձվելու են հետագայում չվերթները թե ոչ:

Նախարարի խոսքով, Վրաստանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ Ասիական երկրներ մեկնելուց:

«Մենք այս փուլում կարող ենք միայն հանձնարարականներ տալ մեր քաղաքացիներին, իսկ մնացածը նրանց անձնական պատասխանատվությունն է, կնախատեսեն այդ թե ոչ:

Մենք ստեղծել ենք արտակարգ համակարգման խումբ, որն ակտիվորեն աշխատում է միջազգային կազմակերպությունների հետ: Մեր օդային տարածքը նույնպես վերահսկվում է, և մենք տեղեկություններ ունենք Վրաստանում գործող բոլոր ավիաընկերություններից, ուստի ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները»,- հայտարարել է Տիկարաձեն:

Բացի այդ, նախարարի հայտարարությամբ, տեղեկությունները, իբր բժիշկները հրաժարվում են աշխատել օդանավակայանում, քանի որ չունեն համապատասխան սարքավորումներ, չի համապատասխանում իրականությանը:

Նախարարի խոսքով, այս փուլում կառավարությունից որևէ հրահանգ առևտրի սահմանափակման վերաբերյալ չի տրվել: