Քիմիական զենքի կիրառումը չպետք է մնա անպատժելի և պատասխանատու անձինք պետք է դատապարտվեն. ԵՄ արտաքին գործերի նախարարներ
Քիմիական զենքի կիրառումը չպետք է մնա անպատժելի և պատասխանատու անձինք պետք է դատապարտվեն. ԵՄ արտաքին գործերի նախարարներ

Եվրամիության արտաքին գործերի նախարարները պահանջում են Սիրիայում քիմիական հարձակման անհապաղ անկախ հետաքննություն: Այս մասին ասված է Լուքսեմբուրգում նախարարների հանդիպմանը ընդունված հայտարարության մեջ:

Եվրամիության նախարարների խորհուրդը հաստատում է Եվրամիության դիրքորոշումը, որ քիմիական զենքի կիրառումը անթույլատրելի է, ներկայացնում է միջազգային իրավունքի խախտում և հնարավոր է լինի աշխարհի և մարդկության դեմ իրականացրած հանցանք: Նախարարները գտնում են, որ այս հանցագործությունը չպետք է մնա անպատժելի և պատասխանատու անձինք պետք է դատապարտվեն:

«Սիրիայում վերջին ժամանակներում տարածված տվյալները, որոնք իսկապես շոկային են և, որոնք պետք է լինեն անհապաղ հետաքննված, միայն ուժեղացնում են Եվրամիության պատրաստակամությունը»,-ասված է Եվրամիության խորհրդի հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ ասված է նաև, որ Եվրամիությունը միասնական է աշխարհում քիմիական զենքի արգելման և ոչնչացման աջակցության գործում: Խորհուրդը գտնում է, որ ցանկացած քիմիական զենքի կիրառումը վրդովեցուցիչ է և պետք է խիստ պատժվի: