Քեթի Մելուան Թբիլիսիում անց է կացնելու համերգ
Քեթի Մելուան Թբիլիսիում անց է կացնելու համերգ

Երգչուհի Քեթի Մելուան Թբիլիսիում անց է կացնելու համերգ: Մայրաքաղաքի քաղաքապետարանի որոշմամբ երեկոյին հնարավոր կլինի ներկա գտնվել անվճար:

Համերգը, տեղի է ունենալու սեպտեմբերի 16-ին, ժամը 21:00-ին Եվրոպայի հրապարակում, Թբիլիսիի միջազգային թատերական փառատոնի շրջանակներում:

Բրիտանիայում հանդես եկող երգչուհին, հանդիսատեսի առջև ելույթ է ունենալու իր համույթի հետ միասին:

Քեթի Մելուան ազգությամբ վրացի է, որը տարիներ շարունակ բնակվում է Լոնդոնում: