Քեթևան Ցիխելաշվիլին ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Տոմաս Գրեմինգերին փոխանցել է հավաստագրեր
Քեթևան Ցիխելաշվիլին ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Տոմաս Գրեմինգերին փոխանցել է հավաստագրեր

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) և Վիեննայում տեղակայված այլ միջազգային կազմակերպություններում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Քեթևան Ցիխելաշվիլին ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Տոմաս Գրեմինգերին փոխանցել է հավաստագրեր:

Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:

«Կողմերը զրուցել են Վրաստանի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության հրատապ ուղղությունների մասին: Քեթևան Ցիխելաշվիլին ընդգծել է ԵԱՀԿ-ի ներգրավվածության նշանակությունը Ռուսաստան-Վրաստանի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, այդ թվում, Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահության և վստահության վերականգնման նախագծերի իրականացման միջոցով:

Մշտական ներկայացուցիչ Տոմաս Գրեմինգերին սպառիչ տեղեկություն է փոխանցվել բռնազավթված տարածքներում տիրող իրավիճակի վերաբերյալ»,- հայտարարում են Վրաստանի արտաքին գերատեսչությունում: