Քեթևան Ցիխելաշվիլին օկուպացված գոտու հարակից գյուղերում բնակվող ուսանողներին ծանոթացրել է նրանց ուսման ֆինանսավորման մասին կառավարության որոշումը
Քեթևան Ցիխելաշվիլին օկուպացված գոտու հարակից գյուղերում բնակվող ուսանողներին ծանոթացրել է նրանց ուսման ֆինանսավորման մասին կառավարության որոշումը

Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար Քեթևան Ցիխելաշվիլին հանդիպել է օկուպացված գոտու հարակից գյուղերում բնակվող ուսանողներին:

Հանդիպումը կայացել է Գորիի պետական ուսումնական համալսարանում:

Պետական նախարարը ուսանողներին է ծանոթացրել կառավարության որոշումը, որի համաձայն օկուպացած գոտու մոտ բնակվող 1200 ուսանողի ուսումն ամբողջությամբ կֆինանսավորվի: Նախարարը ուսանողներին տեղեկություն է փոխանցել նաև այլ նախագծերի մասին, որոնք օկուպացված գոտու հարակից գյուղերում իրականացվում են կառավարության կողմից:

Դրա հետ մեկտեղ, Քեթևան Ցիխելաշվիլին ընդգծել է Վրաստանի կառավարության խաղաղարար քաղաքականության մասին:

Նախքան հանդիպման մեկնարկը, որն ընթացել է հարց-պաեասխան ձևաչափում, համալսարանի ռեկտոր Գիորգի Սիսիաշվիլին պետական նախարարին է փոխանցել իր պատմվածքների ժողովածուի օսերեն թարգմանությունը: