Քեթևան Ցիխելաշվիլին բռնազավթված գոտու մոտ ծանոթացել է սահմանազատումից հետո տիրող իրավիճակին
Քեթևան Ցիխելաշվիլին բռնազավթված գոտու մոտ ծանոթացել է սահմանազատումից հետո տիրող իրավիճակին

Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար Քեթևան Ցիխելաշվիլին մեկնել է բռնազավթված գոտի և վերջին ժամանաշրջանում իրականացված սահմանազատումից հետո տեղում ծանոթացել իրավիճակին:

Նախարարը Տախտիսձիրի գյուղում է գտնվել Շիդա Քարթլիի պետական լիազոր Գիորգի Խոջևանիշվիլու և Քարելիի մունիցիպալիտետի քաղաքապետ Զազա Գուլիաշվիլու հետ:

Քեթևան Ցիխելաշվիլին հանդիպել է Տախտիսձիրիի բնակչությանը, մեկ անգամ ևս հայտնել աջակցություն և նշել, որ պետության կողմից կշարունակվի շփման գծում ապրող մարդկանց օգնությունը:

Թողնել մեկնաբանություն