Քեթևան Ցիխելաշվիլի. Պարբերաբար ստիպված ենք հաղթահարել շատ ծանր ժառանգություն, որն ստացել ենք 2008 թվականի պատերազմից հետո և շարունակվում է մինչ օրս
Քեթևան Ցիխելաշվիլի. Պարբերաբար ստիպված ենք հաղթահարել շատ ծանր ժառանգություն, որն ստացել ենք 2008 թվականի պատերազմից հետո և շարունակվում է մինչ օրս

«Գործը վերաբերում է կենդանի գործընթացին, կենդանի վտանգին, որը ամենօրյա մարտահրավեր է մեր երկրի և տասը հազարավոր մեր քաղաքացիների համար»,- այս մասին հայտարարել է հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարի պաշտոնակատար Քեթևան Ցիխելաշվիլին խորհրդարանում, մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման, իրավաբանական հարցերի, պաշտպանության և անվտանգության և գործընթացային հարցերի և կանոնների կոմիտեների հաամտեղ նիստին:

Նրա խոսքով, 11 տարի է, ինչ երկիրն ապրում է ռուսական օկուպացիայի պայմաններում և բնակչությունն ստիպված է ամեն օր բախվել բազմաթիվ բարդությունների:

«Պարբերաբար ստիպված ենք հաղթահարել շատ ծանր ժառանգություն, որն ստացել ենք 2008 թվականի պատերազմից հետո և շարունակվում է մինչ օրս: Այս ամենը ցույց է տալիս և հիշեցնում, որ մենք գործ ունենք շատ կենդանի գործընթացի, կենդանի վտանգի հետ, որն առօրյա մարտահրավեր է մեր երկրի և տասը հազարավոր մեր քաղաքացիների համար: Սա պարտավորեցնում է, որ այս հարցերը հաղթահարելիս լինենք խելամիտ և սկզբունքային: Այս վտանգը հաղթահարում է մոտ 50 հազար մեր քաղաքացի՝ ավելի քան 100 գյուղում, որոնք գտնվում են օկուպացնող գոտու երկյանքով, ունենք մոտ 300 հազար փախստական, որոնց մինչ այժմ չի տրվում սեփական տուն վերադառնալու հնարավորություն, մոտ 200 000 մարդ, որն այսօր բնակվում է օկուպացված Աբխազիայում և Ցխինվալիի շրջանում»,- հայտարարել է Քեթևան Ցիխելաշվիլին: