Քեթևան Ցիխելաշվիլի. Ախալգորցի տղամարդը հերթական զոհն է այն անմարդկային սահմանափակումների, որոնք Ցխինվալիի շրջանի բնակչությունն ունի մեկուսացման պայմաններում
Քեթևան Ցիխելաշվիլի. Ախալգորցի տղամարդը հերթական զոհն է այն անմարդկային սահմանափակումների, որոնք Ցխինվալիի շրջանի բնակչությունն ունի մեկուսացման պայմաններում

Հայտնում եմ իմ ցավակցությունը ախալգորցի տղամարդու ընտանիքի անդամներին, նա հերթական զոհն է այն անմարդկային սահմանափակումների, որոնք Ցխինվալիի շրջանի բնակչությունն ունի մեկուսացման պայմաններում,- այս մասին հայտարարել է հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար Քեթևան Ցիխելաշվիլին՝ 63-ամյա տղամարդու մահվան փաստը մեկնաբանելիս:

Պետական նախարարի խոսքով, տղամարդն ունեցել է կաթված,  նրան Ախալգորիի հիվանդանոցից տեղափոխել են Ցխինվալիի հիվանդանոց և քիչ անց, օկուպացված տարածքից փոխադրման ժամանակ ճանապարհին մահացել է:

«Շատ ցավալի է և առաջին հերթին, իմ ցավակցությունն եմ հայտնում Ջումբեր Միլաձեի ընտանիքի անդամներին, ախալգորցի 63-ամյա տղամարդու, ով երեկ օկուպացված տարածքից Կարմիր խաչի օգնությամբ տեղափոխվել է և մինչև հիվանդանոց հասնելը մահացել:

Այժմ ընթանում է փորձաքննություն: Ինչպես ինձ հայտնի է, տղամարդն ուներ կաթված: Մի քանի օրվա ընթացքում նրա ընտանիքը փորձում էր Ցխինվալիի հիվանդանոցից տեղափոխել մեր կողմից վերահսկվող տարածք, ինչը չհաջողվեց: Իրականում, ուշացան և իհարկե, դա էլ ավելի բարդացրեց պացիենտի վիճակը:

Ցավոք, սա հերթական զոհն է այն անմարդկային սահմանափակումների, որոնք Ցխինվալիի շրջանի բնակչությունն ունի մեկուսացման պայմաններում: Առնվազն նման շտապ օգնության կարիք ունեցող մարդկանց դեպքում չպետք է տեղաշարժի խնդիր լինի»,- հայտարարել է Քեթևան Ցիխելաշվիլին: