Քերչիի քոլեջում տեղի ունեցած ահաբեկչության կասկածյալը 22-ամյա ուսանող է (վիդեո)

Ռուսաստանի կողմից բռնագրավված Քերչիի քոլեջում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել 18-ի: Ահաբեկչությում կասկածվում է  22-ամյա ուսանողը, ով հարձակումից հետո ինքնասպան է եղել:

Տուժածների թիվը գերազանցում է 50-ը, նրանցից 20-ին տեղափոխել են հիվանդանոց: Վիրավորների մեծ մասը դեռահասներ են:

Дождь հեռուստաընկերությունը ականատեսների վրա հենվելով տարածում է տեղեկություն, որ պայթյունից հետո զինված անձը կրակ է բացել այնտեղ գտնվող մարդկանց ուղղությամբ:

Քերչիի քոլեջում պայթյունը որակվել է որպես ահաբեկչական ակտ: Տեղում աշխատող քննիչներն ասում են, որ քոլեջի տարածքում հայտնաբերել են պայթուցիկ նյութ: