Քերչի նեղուցում զարգացած իրադարձությունների պատճառով, Դոնալդ Թրամփը հնարավոր է հետաձգի իր հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ
Քերչի նեղուցում զարգացած իրադարձությունների պատճառով, Դոնալդ Թրամփը հնարավոր է հետաձգի իր հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ

Քերչի նեղուցում զարգացած իրադարձությունների պատճառով, Դոնալդ Թրամփը հնարավոր է հետաձգի իր հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է The Washington Post հետ հարցազրույցի ժամանակ:

Սպիտակ տան լիդերը նշել է, որ սպասում է վերջին օրերին տեղի ունեցածի հաշվետվությանը:

Նախագահը հարցազրույցում նշել է, որ նա սպասում է ազգային անվտանգության խմբի կողմից պատրաստված եզրահանգմանը, որից հետո ընդունելու է որոշում:

«Հնարավոր է հանդիպումը ընդհանրապես չկայանա: Ինձ դուր չի գալիս այս ագրեսիան»,-հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը The Washington Post-ի հետ զրույցում:

Դոնալդ Թրամթի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը ծրագրվում է Արգենտինայի մայրաքաղաքում, մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակներում: Միջոցառումը Բուենոս Աիրեսում բացվելու է նոյեմբերի 30-ին:

Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների վերջին հանդիպումը կայացել է Հելսինկիում, 2018 թվականի հուլիսին: