Քելլի Դեգնանն ուսումնասիրել է Էրեկլե Երկրորդի պատմական պալատը և Ալեքսանդրե Ճավճավաձեի թանգարանում պահված բացառիկ մշակութային գոհարները
Քելլի Դեգնանն ուսումնասիրել է Էրեկլե Երկրորդի պատմական պալատը և Ալեքսանդրե Ճավճավաձեի թանգարանում պահված բացառիկ մշակութային գոհարները

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քելլի Դեգնանը Թելավիում ուսումնասիրել է Էրեկլե Երկրորդի պատմական պալատը և Ալեքսանդրե Ճավճավաձեի թանգարանում պահված բացառիկ մշակութային գոհարները:

Վրաստանի ԱՄՆ-ի դեսպանության փոխանցմամբ, դեսպանը հանդիպել է քաղաքի քաղաքապետ Շոթա Նարեկլիշվիլուն և նահանգապետ Իրակլի Քադագիշվիլուն: Նրանք զրուցել են զբոսաշրջության զարգացման, կորոնավիրուսի համավարակի հետագա էկոնոմիկայի վերականգնման և առաջիկա ընտրությունների մասին: