Քելլի Դեգնանն այցելել է Վրաստանի Առաջին ալիք. Շնորհակալություն եմ հայտնում ձեր աշխատանքը լավ կատարելու համար
Քելլի Դեգնանն այցելել է Վրաստանի Առաջին ալիք. Շնորհակալություն եմ հայտնում ձեր աշխատանքը լավ կատարելու համար

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քելլի Դեգնանն այցելել է Վրաստանի Առաջին ալիք:

Քելլի Դեգնանն ինտեգրված «նյուս-ռումում» զրուցել է լրագրողների հետ և նրանց շնորհակալություն հայտնել աշխատանքը լավ կատարելու համար:

«Շնորհակալություն եմ հայտնում ձեր աշխատանքը լավ կատարելու համար: Այստեղ իրոք լավ միջավայր է տեղեկության և կարծիքներ փոխանակելու համար»,- հայտարարել է Քելլի Դեգնանը՝ լրագրողների հետ զրուցելիս:

Այս րոպեներին ԱՄՆ-ի դեսպանը հանդիպում է Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլու հետ: