Քելլի Դեգնանը այցելել է Մեստիա
Քելլի Դեգնանը այցելել է Մեստիա

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քելլի Դեգնանը այցելել է Մեստիա:

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատան տեղեկությամբ, նրա ակնառու այցերից մեկը եղել է Սվանեթիի պատմա-ազգագրական թանգարան: Այստեղ դեսպանը ծանոթացել է եզակի հավաքածուի հետ, որի պահպանությունն ու պաշտպանությունը 2009 թվականին ֆինանսավորվել է ԱՄՆ կառավարության կողմից:

«Դեսպանը երթևեկել է Զուրուլդիում ճոպանուղիով և դիտել լեռների գեղեցիկ տեսարանները:

Ուղևորության ընթացքում դեսպանին հնարավորություն տրվեց հանդիպել Սամեգրելո-Զեմո Սվանեթիի նահանգապետի տեղակալ Նինո Վիբլիանիի հետ, ով Վրաստանում միակ նահանգապետի կին տեղակալ է», – ասվում է դեսպանությունում: