Քելլի Դեգնան. Վրաստանն ունի առաջնորդներ, ովքեր Վրաստանի լավագույն շահերի հավատարիմն են
Քելլի Դեգնան. Վրաստանն ունի առաջնորդներ, ովքեր Վրաստանի լավագույն շահերի հավատարիմն են

Վրաստանն ունի առաջնորդներ, ովքեր Վրաստանի լավագույն շահերի հավատարիմն են և ամեն բան անում են, որպեսզի նպաստեն երկրին՝ հաջողության, անվտանգության և տնտեսական կայունության հասնելու գործում,- այսպես է Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քելլի Դեգնանը պատասխանել լրագրողների հարցին: Դեգնանին հարց են ուղղել կոնգրեսականների նամակի մասին:

Ինչպես նշել է դեսպանը, «կարևոր է, որ լսենք կոնգրեսից եկած նամակները»:

«Մեր երկրի իշխանությունը հստակ բաժանված է ճյուղերի: Այս նամակը օրենսդրական մարմնի, կոնգրեսի ճյուղն է և իմ կողմից ճիշտ կլինի, հանդես գալ հայտարարությամբ: Կարևոր է, լսենք և լուրջ մոտենանք կոնգրեսից ստացած նամակներին»,- հայտարարել է դեսպանը: