Քելլի Դեգնան. Տեսնում եմ, որ խաղաղ և հանգիստ միջավայր է, հուսանք, ամբողջ օրն այսպես կշարունակվի
Քելլի Դեգնան. Տեսնում եմ, որ խաղաղ և հանգիստ միջավայր է, հուսանք, ամբողջ օրն այսպես կշարունակվի

Տեսնում եմ, որ խաղաղ և հանգիստ միջավայր է, հուսանք, ամբողջ օրն այսպես կշարունակվի,- այս մասին լրագրողներին է հայտնել Մառնեուլիում գտնվող Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քելլի Դեգնանը:

Նրա խոսքով, այսօրվա խորհրդարանական ընտրությունները շատ կարևոր են Վրաստանի համար և քաղաքացիներին կոչ է արել, մասնակցել ընտրություններին:

«Շատ ուրախ եմ, որ Մառնեուլիում եմ որպես ընտրությունների դիտորդ: Լավ է տեսնելը, որ բնակչությունը գալիս է քվեարկելու և կրում է շնչադիմակ: Այս ընտրությունները շատ կարևոր են Վրաստանի համար: Կարևոր է հանգիստ միջավայրը և ազատ ընտրությունը: Քվեարկելու ազատությունը, որ ընտրեն առաջնորդներ և դրանից հետո նրանց պարտավորություններ սահմանելը, ցանկացած առողջ ժողովրդավարության հիմնարար սկզբունքն է: Արդար ընտրություններում ձայներ չեն գնում, ընտրողներին չեն վախեցնում, ոչ ոք չպետք է ստիպի ընտրողներին, որ լուսանկարի քվեաթերթիկը:

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունն ունի ավելի քան 75 մարդ, ովքեր դիտորդում են ընտրությոունները, լրատվամիջոցների լուսաբանումը, խորհրդակցություններ են անցկացնում տեղի և միջազգային դիտորդների համար, քանի որ սա կարևոր օր է: Հույս ենք հայտնում, որ վրացիները կհպարտանան այս օրով: Տեսնում եմ, որ խաղաղ և հանգիստ միջավայր է, հուսանք, ամբողջ օրն այսպես կշարունակվի: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շատ բան արեց, որպեսզի պատրաստվեր այս օրվան և որ բնակչությունը կորոնավիրուսի պայմաններում կարողանար անվտանգ մասնակցել ընտրություններին: Եթե կարելի է, գնացեք ընտրությունների»,- հայտարարել է Քելլի Դեգնանը: