Քելլի Դեգնան. Կշարունակենք խոսել ընդդիմության և «Վրացական երազանքի» հետ
Քելլի Դեգնան. Կշարունակենք խոսել ընդդիմության և «Վրացական երազանքի» հետ

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը հայտարարում է, որ ընդդիմության ներկայացուցիչների հետ կայացել է կարևոր և օգտակար հանդիպում:

Ինչպես նշել է հանդիպման ավարտից հետո Քելլի Դեգնանը, ընդդիմության և «Վրացական երազանքի» հետ կշարունակվի զրույցը:

«Կարևոր և օգտակար հանդիպում էր: Այսօրվա հանդիպումից հետո ավելի լավ ենք հասկանում, թե ինչն է հունից հանդիում ընդդիմությանը: Գնահատում եմ, որ նրանք եկան: Կշարունակենք խոսել ընդդիմության և «Վրացական երազանքի» հետ»,- հայտարարել է Քելլի Դեգնանը: