Քելլի Դեգնան. Կախեթին կարևորագույն վայր է տուրիստական առումով, ինչպես Վրաստանի համար, այնպես էլ՝ միջազգային տուրիզմի տեսանկյունից
Քելլի Դեգնան. Կախեթին կարևորագույն վայր է տուրիստական առումով, ինչպես Վրաստանի համար, այնպես էլ՝ միջազգային տուրիզմի տեսանկյունից

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քելլի Դեգնանը այցելել է Կախեթիի շրջան: Քելլի Դեգնանը ճանաչողական բնույթի հանդիպումներ է անցկացրել Կախեթիի շրջանում պետական լիազոր Իրակլի Քադագիշվիլու և Թելավիի մունիցիպալիտետի քաղաքապետ Շոթա Նարեկլիշվիլու հետ:

Հանդիպումների ավարտից հետո, Քելլի Դեգնանը իշխանության ներկայացուցիչների հետ միասին այցելել է Էրեկլե թագավորի պալատ և ուսումնասիրել Թելավիի պատմական թանգարանը:

«Ինձ շատ հաճելի է, որ գտնվում եմ Թելավի քաղաքում և ավելի շատ կտեղեկանամ այս քաղաքի և Կախեթիի շրջանի մասին: Ինչպես ինձ ասում էին, իրոք հրաշալի վայր է: Այցի շրջանակներում հանդիպումներ եմ ունեցել պետական լիազորի և քաղաքապետի հետ, մենք զրուցել ենք առկա համագործակցության ընդլայնման մասին: Քննարկել ենք կորոնավիրուսի հետևանքները և այն, թե ինչպես է տարածաշրջանն աստիճանաբար վերադառնում բնականոն կյանքին, քանի որ Կախեթին կարևորագույն վայր է տուրիստական առումով, ինչպես Վրաստանի համար, այնպես էլ՝ միջազգային տուրիզմի տեսանկյունից»,- նշել է Քելլի Դեգնանը:

«Շատ հետաքրքիր և օգտակար հանդիպում էր տիկին դեսպանի հետ: Մենք զրուցեցինք բոլոր այն թեմաների շուրջ, որոնք կարևոր են Կախեթիի համար՝ տնտեսական և սոցիալական առումով: Նշվել է, որ Կախեթին ներքին զբոսաշրջության կարևորագույն ուղղությունն է»,- նշել է Իրակլի Քադագիշվիլին: