Քելլի Դեգնան. Կա տարբերություն կարծիքի և փաստերի միջև, փաստն այն է, որ Վրաստանն Ամերիկայից ավելի լավ բարեկամ չունի
Քելլի Դեգնան. Կա տարբերություն կարծիքի և փաստերի միջև, փաստն այն է, որ Վրաստանն Ամերիկայից ավելի լավ բարեկամ չունի

Բոլորն իրավունք ունեն, սեփական կարծիքն ունենալ, սակայն կա տարբերություն կարծիքի և փաստերի միջև, փաստն այն է, որ Վրաստանն Ամերիկայից ավելի լավ բարեկամ չունի,- այս մասին հայտարարել է Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քելլի Դեգնանը:

Քելլի Դեգնանին հարց են ուղղել դեսպանների հասցեին ընդդիմության ներկայացուցիչների կողմից արված քննադատական կարծիքների մասին:

Ինչպես նշել է Քելլի Դեգնանը, ԱՄՆ-ի դեսպանությունը 30 տարի է, շատ է աշխատում, որպեսզի օգնի Վրաստանին, զարգացնի առողջապահությունը, զարգացնի ինքնապաշտպանությունը, ստեղծի աշխատանքներ վրացիների համար:

«Այլ ինչ ապացույց ենք կարող ներկայացնել, որպեսզի ցույց տանք մեր հոգատարությունը: Սա է ճիշտը, անկախ նրանից, թե ով կլինի իշխանության գլուխ այստեղ կամ Սպիտակ տանը, մեր պարտականությունը Վրաստանի հաջողության նկատմամբ չի փոխվի»,- հայտարարել է Քելլի Դեգնանը: