Քելլի Դեգնան. Իմ հարգանքն եմ հաստատում Վրաստանում գործող մամուլի և լրագրողների նկատմամբ, ովքեր ջանասիրաբար աշխատում են հանրությանը հավաստի տեղեկություն փոխանցելու համար
Քելլի Դեգնան. Իմ հարգանքն եմ հաստատում Վրաստանում գործող մամուլի և լրագրողների նկատմամբ, ովքեր ջանասիրաբար աշխատում են հանրությանը հավաստի տեղեկություն փոխանցելու համար

Իմ հարգանքն եմ հաստատում Վրաստանում գործող մամուլի և լրագրողների նկատմամբ, ովքեր ջանասիրաբար աշխատում են հանրությանը հավաստի տեղեկություն փոխանցելու համար,- այս մասին հայտարարել է Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քելլի Դեգնանը:

Դեսպանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին շնորհավորել է Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ:

«Մամուլի ազատության համաշխարհային օրը ես և իմ գործընկերները դեսպանությունից ողջունում ենք մամուլի ոլորտի ներկայացուցիչներին, որոնք հիմնավորված և հավասարակշռված լրագրության համար անձնուրաց աշխատում են: Որպես նախկին լրագրող, ես հպարտ եմ մամուլի ազատության նպաստման նկատմամբ Միացյալ Նահանգների հավատարմությամբ: Այս հավատարմությունն առանձնապես կարևոր է հիմա, կորոնավիրուսի համավարակի պայմաններում, երբ ճիշտ տեղեկության տարածումը կարող է կյանք փրկել: Ազատ և պատասխանատու մամուլը ապատեղեկատվության և փաստերը կոծկելու դեմ պայքարելու գործում լավագույն միջոցն է:

Իմ հարգանքն եմ հաստատում Վրաստանում գործող մամուլի և լրագորղների նկատմամբ, ովքեր ջանասիրաբար աշխատում են հանրության հավաստի տեղեկություն փոխանցելու համար, որպեսզի պաշտպանեն նրանց առողջությունը և անվտանգությունը»,- հայտարարել է Քելլի Դեգնանը:

ԱՄՆ-ի դեսպանության տարածած Քելլի Դեգնանի հայտարարությանը կցված է Վրաստանի Առաջին ալիքի լրագրող Լիկա Ալելիշվիլու լուսանկարը, որտեղ նա աշխատում է Մառնեուլիի փակ գոտում: