Քելլի Դեգնան. Հավատում եմ, որ խորհրդարանի ընտրված անդամները գիտակցում են, թե ինչ է այժմ երկրի համար դրված կշեռքի նժարին
Քելլի Դեգնան. Հավատում եմ, որ խորհրդարանի ընտրված անդամները գիտակցում են, թե ինչ է այժմ երկրի համար դրված կշեռքի նժարին

Ես հավատում եմ, որ խորհրդարանի ընտրված անդամները գիտակցում են, թե ինչ է այժմ երկրի համար դրված կշեռքի նժարին, և հավատում եմ, որ նրանք շատ արագ փոխզիջումներ կկատարեն և որոշումներ կկայացնեն համաձայնագրի համար անհրաժեշտ որոշման համար, – լրագրողներին ասաց Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը:

«Շատ կարևոր է, որ քաղաքական կուսակցությունները լուծեն այս քաղաքական ճգնաժամը: Մենք հասարակությունից լսում ենք, որ ակնկալում են, որ ճգնաժամը շուտափույթ լուծվի, որպեսզի խորհրդարանի ընտրված անդամները սկսեն աշխատել այս երկրի մարտահրավերների՝ կորոնավիրուսի, էկոնոմիկայի, տարածաշրջանային դինամիկայի փոփոխականության ուղղությամբ: Այս մարտահրավերներին արձագանքելը պահանջում է ամբողջ կառավարության և ամբողջ խորհրդարանի աշխատանքը՝ հաշվի առնելով Վրաստանի լավագույն շահերը:

Կողմերը շարունակում են բանակցել միմյանց հետ: Մենք ցանկանում ենք, որ դա հնարավոր լինի դյուրացման և շարունակական երկխոսության միջոցով: Ես հավատում եմ, որ խորհրդարանի ընտրված անդամները գիտակցում են, թե ինչն է իրենց երկրի համար այժմ կշեռքի նժարին, և հավատում եմ, որ նրանք շատ արագ փոխզիջումներ կկատարեն և որոշումներ կկայացնեն համաձայնագրի համար անհրաժեշտ որոշման համար», – ասաց Դեգնանը: