Քելլի Դեգնան. Հանրային հեռարձակողը շատ կարևոր լրատվամիջոց է
Քելլի Դեգնան. Հանրային հեռարձակողը շատ կարևոր լրատվամիջոց է

Հանրային հեռարձակողը շատ կարևոր լրատվամիջոց է, – Վրաստանի Առաջին ալիքի «Կվիրիս ինտերվյու» հաղորդման եթերում եթերում ասաց Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը:

Ըստ նրա, Հանրային հեռարձակողը կարևոր դեր է խաղում քաղաքացիների իրազեկման գործում:

«Ինչպես գիտեք, Միացյալ Նահանգներում Հանրային հեռարձակողը կարևոր դեր է խաղում տարբեր ծրագրերի միջոցով անաչառ տեղեկատվություն տրամադրելու և բազմազան ծրագրերով քաղաքացիներին տեղեկացնելու, ինչպես նաև առաջնորդների հաշվետվողականությունն ապահովելու գործում: Սա շատ կարևոր լրատվամիջոց է», – ասաց Քելի Դեգնանը: