Քելլի Դեգնան. Բոլոր կուսակցությունները պետք է գնան զիջման, որպեսզի գտնվի ելք
Քելլի Դեգնան. Բոլոր կուսակցությունները պետք է գնան զիջման, որպեսզի գտնվի ելք

Շատ կառուցողական հանդիպումներ էին,- այս մասին լրագրողներին հետ զրույցում հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելլի Դեգնանը՝ ընդդիմադիր կուսակցությունների հետ հանդիպումները մեկնաբանելիս:

Նրա խոսքով, բոլոր կուսակցություններն ստիպված են գնալ զիջման, որպեսզի գտնվի ելք:

«Բոլորը գալիս են ելք գտնելու իրական ցանկությամբ, որը Վրաստանի շահերում է:

Բոլոր կուսակցությունները պետք է գնան զիջման, որպեսզի գտնվի ելք: Բոլորը գիտակցում են, որ Վրաստանի շահերն առաջնահերթ են»,- հայտարարել է Քելլի Դեգնանը:

Այսօր առավոտից Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը և Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը առանձին-առանձին հանդիպել են ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին: Հանդիպումներն այս պահին ավարտված են: