Քելլի Դեգնան. ԱՄՆ-ը և Վրաստանը բազմաթիվ տարիներ է սերտ համագործակցում են ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում և ունեն լավ արդյունք
Քելլի Դեգնան. ԱՄՆ-ը և Վրաստանը բազմաթիվ տարիներ է սերտ համագործակցում են ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում և ունեն լավ արդյունք

Պատրաստ ենք և հպարտ, շարունակել համագործակցությունը Վրաստանի հետ՝ ահաբեկչության դեմ պայքարում,- այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելլի Դեգնանը, պետական դեպարտամենտի զեկույցում Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունն առաջատար գերատեսչություն անվանելու վերաբերյալ խոսելիս:

«Սա ամենամյա զեկույց է, որը ցույց է տալիս սերտ համագործակցությունն ԱՄՆ-ի և Վրաստանի միջև շատ կարևոր ոլորտում, որը կոչվում է ահաբեկչության դեմ պայքար: Սա այն է, ինչը ԱՄՆ-ը և Վրաստանն անում են բազմաթիվ տարիներ և ունեն լավ արդյունք, ինչպես դա ցույց է տալիս այս դրական հաշվետվությունը: Պատրաստ ենք և հպարտ, շարունակել համագործակցությունը Վրաստանի հետ՝ ահաբեկչության դեմ պայքարում, որն այս տարածաշրջանում ռիսկ է և վտանգ: Մենք ունենք առաջընթաց, սակայն Վրաստանի նման պետությունների հետ պետք է շարունակվի ջանքերի գործադրումը, որպեսզի հաղթահարենք այս վտանգը մեր հասարակությունների կայունության համար»,- հայտարարել է Քելլի Դեգնանը:

ԱՄՆ-ի պետական դեպարտամենտը հրապարակել է Ահաբեկչության մասին 2019 թվականի զեկույցը, որտեղ աշխարհի տարբեր երկրների հետ մեկտեղ գնահատված են նաև Վրաստանի կողմից իրականացված միջոցառումները: Փաստաթղթում Պետական անվտանգության ծառայությունը որակված է Վրաստանում ահաբեկչության հետ կապված միջադեպերի և հետաքննության հարցերում առաջատար գերատեսչություն: