Քելլի Դեգնան. Ամերիկացիների նման, վրացիները ցանկանում են ընդլայնել բիզնեսը, քվեարկել արդար ընտրություններում, լսել պատասխանատու մամուլին
Քելլի Դեգնան. Ամերիկացիների նման, վրացիները ցանկանում են ընդլայնել բիզնեսը, քվեարկել արդար ընտրություններում, լսել պատասխանատու մամուլին

Ինձ համար առանձնահատուկ պատիվ  է, որ ընտրվել եմ Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան: Սա երկիր է, որ կիսում է Ամերիկայի սերը դեպի ազատություն և ժողովրդավարություն,- այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելլի Դեգնանը երդմնակալության արարողությանը:

Քելլի Դեգնանի երդմնակալության արարողության խոսքը տարածել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը:

«Ամերիկայի պես Վրաստանը ևս պայքարել է անկախության հասնելու համար – այս դժվար ձեռքբերված անկախությունը Ռուսաստանի պատճառով վտանգի տակ է մնում:

Ամերիկացիների նման, վրացիները ցանկանում են ընդլայնել բիզնեսը, քվեարկել արդար ընտրություններում, լսել պատասխանատու մամուլ: Վստահ եմ, որ դեռ բազմաթիվ նմանություններ եմ տեսնելու վրացիների և ամերիկացիների միջև»,- հայտարարել է Քելլի Դեգնան:

Նրա խոսքով, որպես դեսպան ծառայելն ինձ համար բացառիկ հնարավորություն է կարևոր գործ անելու համար:

Դեգնանը խոսել է նաև ԱՄՆ-ի և Վրաստանի առաջիկա համագործակցության մասին:

«Ես նաև ցանկանում եմ, որ շարունակվի Ամերիկայի կայուն համագործակցությունը Վրաստանի հետ, այդ թվում՝ ժողովրդավարության զարգացման, առևտրի, բարօրության և անվտանգության տեսանկյունից: Համատեղ զորավարժություններով հզորացնում ենք Վրաստանի ունակությունը, պաշտպանել սեփական սահմանները: Սա Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցության նկատմամբ Ամերիկայի կայուն հավատարմության կարևոր ցուցանիշն է»,- նշել է դեսպանը:

Կայացել է Վրաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Քելլի Դեգնանի երդմնակալության արարողությունը:

Արարողությունը կայացել է ԱՄՆ-ի պետական դեպարտամենտում:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Քելլի Դեգնանին Վրաստանում դեսպանի պաշտոնում առաջադրել էր սեպտեմբերի սկզբին: