Քելի Դեգնանի նստավայրում տեղի է ունեցել հանդիպում հասարակական կազմակերպությունների և Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչների հետ
Քելի Դեգնանի նստավայրում տեղի է ունեցել հանդիպում հասարակական կազմակերպությունների և Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչների հետ

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելի Դեգնանի նստավայրում տեղի է ունեցել հանդիպում, հասարակական կազմակերպությունների և Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչների հետ։ Նրանց դիմավորել են Քելի Դեգնանը և ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնը։

Հանդիպման մասնակիցների խոսքով, զրույցի ընթացքում քննարկվել են երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացները։ Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների խոսքով, հանդիպմանը կենտրոնացել են դատարանում գոյություն ունեցող կլանային կառավարման վրա։ Նրանց հայտարարությամբ, հանդիպմանն ընդգծվել է արդարադատության ուղղությամբ հիմնարար փոփոխությունների անհրաժեշտությունը։ Հանդիպմանը քննարկվել է նաև դատավորների նկատմամբ սանկցիա կիրառելու հարցը։ Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների խոսքով, խոսելով նաև Միխեիլ Սաակաշվիլիի շուրջ ծագած խնդիրների մասին, նշվել է, որ Սաակաշվիլիի իրավունքները խախտվել են, երբ նրան տեղափոխել են Գլդանի բանտի մոտ գտնվող հիվանդանոց՝ բազմապրոֆիլ կլինիկայի փոխարեն։

Ժողովրդական պաշտպանի տեղակալ Գիորգի Բուրջանաձեի հայտարարությամբ, անհրաժեշտ է Սաակաշվիլիին անհապաղ տեղափոխել քաղաքացիական կլինիկա, որտեղ նրան կտրամադրեն բժշկական ծառայություններ և կապահովեն նրա անվտանգությունը։